Լուրեր

Անչելոտիի ասուլիսի օրը փոխվել է
22.08.2024
1356 0

Կառլո Անչելոտիի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա ուրբաթ՝ շաբաթ օրվա փոխարեն։

Պատճառն այն է, որ շաբաթ «Սանտիագո Բեռնաբեուում» մադրիդյան ակումբը պատրաստվում է փակ մարզում անցկացնել։

Կիրակի Մադրիդի «Ռեալը» Լա լիգայի երկրորդ տուրի շրջանակներում տանը կմրցի «Վալյադոլիդի» հետ։ Առաջին տուրում «Արքայական ակումբը» հյուրընկալվելիս ոչ–ոքի՝ 1–1 է խաղացել «Մալյորկայի» հետ (1-1):