AS-ի տեղեկություններով, «Ռեալը» չի ծրագրում երկարաձգել Իսկոյի ու Մարսելոյի պայմանագրերը։ Երկու ֆուտբոլիստների պայմանագրերն էլ նախատեսված են մինչև 2022 թվականը։
Իսկոն, իր հերթին, արդեն մտածում է մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու մասին, քանի որ դժգոհ է Զինեդին Զիդանից։
Նաչոն, Ռաֆայել Վարանն ու Կարիմ Բենզեման, որոնց պայմանագրերը նախատեսված են մինչև 2022 թվականը, նոր առաջարկներ կստանան։