Հայտնի է դարձել, թե «Ռեալում» ումից են պատրաստ բաժանվել և ում թիմ հրավիրել մոտակա տրանսֆերային պատուհանի ժամանակ, հաղորդում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրը հաղորդում է, որ մադրիդցիները պատրաստ են առաջարկներ լսել Իսկոյի, Մարսելոյի, Օդրիոսոլայի, Յովիչի, Մարիանոյի ու Սեբալյոսի համար։ Թիմի ղեկավարությունը ցանկանում է թեթևացնել աշխատավարձի ծանրաբեռնվածությունը՝ վաճառելով այս ֆուտբոլիստներից ոմանց։
«Ռեալը» ցանկանում է հրավիրել Դավիդ Ալաբային, որը թիմին կարող է միանալ ազատ գործակալի կարգավիճակով։ Ակումբում նաև դիտարկում են Կիլիան Մբապեի, Էրլինգ Հոլանդի, Էդուրադ Կամավինգայի, Պաու Տորեսի ու Ժյուլ Կունդեի թեկնածությունները։
34 տուրից հետո «Ռեալը» վաստակել է 74 միավոր ու Պրիմերայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։