Լուրեր

Մոդրիչը խոսել է իր մարզավիճակի մասին
18.11.2020
273 0

«Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը խոսել է իր մարզավիճակի մասին:

«Ֆիզիկապես պատրաստ եմ 100 տոկոսով: Երբ անընդմեջ մասնակցում եմ մի քանի հանդիպման, սկսում եմ ավելի լավ խաղալ: Գիտեմ, որ այսպես երկար չի շարունակվելու և հասկանում եմ, որ կարիերայիս սկզբում չեմ: Այդ պատճառով էլ ցանկանում եմ մասնակցել բոլոր խաղերին ու հաճույք ստանալ»,- խորվաթ կիսապաշտպանի խոսքրը փոխանցում է AS-ը:

2020/21 մրցաշրջանում Մոդրիչը «Ռեալի» կազմում անցկացրել է 11 հանդիպում ու խփել 2 գոլ:

Fanat, Realmadrid.am