«Ալ Հիլալի» և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարը պատասխանել է այն հարցին, թե ով է եղել իր հետ խաղացած ամենատգեղ թիմակիցը։
«Ես նման շատ ֆուտբոլիստների հետ եմ խաղացել, ես նման արտահայտություն չէի ցանկանա անել, քանի որ վատ է հնչում, բայց․․․ Վինիսիուս Ժունիորը։
Վինի, ես սիրում եմ քեզ, ես սիրում եմ քեզ ավելին, քան երբևէ»,– ասել է Նեյմարը՝ ծիծաղելով։