«Ռեալ Մադրիդը» չի գնի Խոսելուի տրանսֆերային իրավունքները «Էսպանյոլից»։
«Սերուցքայինները» ցանկանում էին ձեռք բերել 34–ամյա հարձակվողին, սակայն Մբապեի և Էնդրիկի ժամանելու պատճառով նա որոշել է լքել ակումբը։
Ֆաբրիցիո Ռոմանոն հաղորդում է, որ նա կարիերան կշարունակի Կատարը ներկայացնող «Ալ Գարաֆայում»։