Լուրեր

«Ռեալում» անհանգստացած չեն
23.06.2024
1406 0

Մադրիդի «Ռեալում» անհանգստացած չեն այն հանգամանքով, որ Կիլիան Մբապեի շնորհանդեսը կարող է հետաձգվել։

Պատճառն այն է, որ ֆրանսիացին քթի կոտրված է ստացել Եվրոպայի առաջնության մեկնարկային տուրում և մրցաշարի ավարտից հետո վիրահատության կարիք կլինի, հաղորդում է AS–ը։

Մադրիդում անգամ պատրաստ են նրա շնորհանդեսը կազմակերպել վիրահատությունից առաջ, քանի որ կարծում են՝ այն այդքան էլ տեսանելի խնդիր չէ։