Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է Ջուդ Բելինգեմի մասին, որը դուբլի հեղինակ դարձավ Լա լիգայի 9-րդ տուրի «Օսասունայի» դեմ խաղում:
«Ռեալին» հաջողվել է Ջուդի պես հիանալի ֆուտբոլիստ ձեռք բերել: Մենք շատ ուրախ ենք:
Նա շատ հանգիստ է ապրում այդ պահը: Ջուդը հասկանում է, և բոլորն են գիտակցում, որ նա կենտրոնական հարձակվող չէ, նրա գլխավոր առաջադրանքը գոլեր խփելը չէ:
Նա փլեյմեյքեր է, միջին գծի ֆուտբոլիստ: Կգա ժամանակ, երբ նրա ներդրումն այլ կլինի»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է The Athletic-ը:
Ընթացիկ մրցաշրջանում 20-ամյա կիսապաշտպանը «սերուցքայինների» կազմում մասնակցել է 10 հանդիպման, դարձել 10 գոլի և 3 արդյունավետ փոխանցման հեղինակ: