• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Կարվախալ․ «Նա «Ոսկե գնդակը» նվաճելու բոլոր շանսերն ունի»

Լուրեր

Կարվախալ․ «Նա «Ոսկե գնդակը» նվաճելու բոլոր շանսերն ունի»
12.06.2024
2001 0

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանիել Կարվախալը կարծում է, որ «սերուցքայինների» հարձակվող Վինիսիուս Ժունիորը կարող է նվաճել «Ոսկե գնդակը»։

«Վինին «Ոսկե գնդակը» նվաճելու ամենաբարձր շանսերն ունի։ Այո, նա վնասվածք էր ստացել, 3 ամիս բաց թողել, բայց միևնույն է շատ գոլեր է խփել և «Ռեալին» օգնել է հաղթել։ Նա որոշիչ դեր է խաղացել Լա լիգայում և Չեմպիոնների լիգայում մեր հաջողությունների գործում։ Նա կամ Ջուդը կարող են հաղթել»,– Կարվախալի խոսքը մեջբերում է Marca–ն։

Հիշեցնենք, որ Վինիսիուս Ժունիորը 2018 թվականին է «Ֆլամենգոյից» տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։