«Ատալանտայի» պաշտպան Մերիհ Դեմիրալը, որը վարձավճարով հանդես է տալիս «Յուվենտուսի» կազմում, հետաքրքրել է «Ռեալին»։
«Արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ցանկանում է թուրք ֆուտբոլիստի օգնությամբ ուժեղացնել պաշտպանության գիծը, հաղորդում է Fanatik-ը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ 23-ամյա ֆուտբոլիստով «Չելսին» ու «Նյուքասլն» են հետաքրքրված, ինչպես նաև «Նապոլին»։ «Ատալանտան» Դեմիրալին վարձակալել է «Յուվենտուսից»՝ անցյալ ամառ՝ տրանսֆերը 27 մլն եվրոյի դիմաց գնելու իրավունքով։
Ընթացիկ մրցաշրջանում Դեմիրալը 2 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ է դարձել է Ա Սերիայի ու Չեմպիոնների լիգայի շրջանակում։ Transfermarkt-ը 28 մլն եվրո է գնահատում ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը։