• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Վիճակագրական տվյալներ՝ «Ռեալ Մադրիդ» - «Վալենսիա» խաղից հետո

Լուրեր

Վիճակագրական տվյալներ՝ «Ռեալ Մադրիդ» - «Վալենսիա» խաղից հետո
03.02.2023
2566 0

1. Անչելոտին գլխավոր մարզչի կարգավիճակում 850-րդ հանդիպումն անցկացրեց Եվրոպայի թոփ 5 առաջնություններում:

2. Վինիսիուսը «Ռեալի» լավագույն ռմբարկուների ցանկում հավասարվեց Բենզեմային (13-ական գոլ):

3. Վինիսիուսը 200-րդ հանդիպումն անցկացրեց «Ռեալ Մադրիդի» կազմում:

4. Վինիսիուսը դարձավ երրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որը 200 պաշտոնական խաղի մասնակցեց «Ռեալի» կազմում (Ռաուլ` 21 տարեկան 176 օրական, Կաստիլյաս` 22 տարեկան, 151 օրական, Վինիսիուս` 22 տարեկան 205 օրական):

5. Վինիսիուսը դարձավ «Ռեալի» պատմության երրորդ ֆուտբոլիստը, որ գոլ է խփել ակումբում անցկացրած 100-րդ և 200-րդ պաշտոնական խաղում: Այս ցուցանիշը գրանցել էին նաև Պուշկաշն ու Հիերոն:

6. Բենզեման մասնակցել է «Ռեալի» վերջին 12 գոլերից 11-ին:

7. «Վալենսիան» արտագնա 17 հանդիպում անընդմեջ չի հաղթում «Ռեալին» (2008 թվականից):

8. Առաջին շրջանը 5 միավորի առավելությամբ հաղթեց «Բարսելոնան»: Պատմության մեջ միայն մեկ անգամ է «ձմեռային չեմպիոնը» Լա լիգայում ձեռքից բաց թողել առաջնության հաղթողի կոչումը նվաճելու շանսերը: «Ռեալ Սոսյեդադը» 2002/03 մրցաշրջանում 5 միավորով առաջատար էր, սակայն արդյունքում չեմպիոն դարձան «սերուցքայինները»:

9. VAR համակարգի ներդրումից հետո Լա լիգայում ամենաշատ չեղարկված գոլերը:

1. «Ռեալ Մադրիդ» (20 չեղարկված գնդակ)

2. «Սևիլիա» (14)

3. «Վալենսիա» (13)

4. «Ատլետիկո», «Բարսելոնա», «Խետաֆե», «Վալյադոլիդ« և «Ռեալ Սոսյեդադ»՝ 10-ական:


Ամենակարդացված