Լուրեր

Ազար․ «Ինձ չի անհանգստացնում քննադատությունը»
05.06.2024
1730 0

Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշատպան Էդեն Ազարը մեկնաբանել է իր հասցեին քննադատությունը։

«Անկեղծ ասած, դա ինձ բացարձակապես չի անհանգստացնում։ Դա ավելի շատ խոցում է շրջապատի մարդկանց։ Երբ դու փոքր–ինչ հայտնի ես, գիտես, որ քննադատության ես արժանանալու։

Մարդիկ իրավունք ունեն մտածել այն ամենն, ինչ կուզեն։ Ես ֆուտբոլ չեմ խաղացել բոլորին դուր գալու համար։ Ես գիտեի, որ արժանանալու եմ քննադատությունների։ Անգամ հիմա կարող եմ քննադատվել այս խոսքերի համար, սակայն դա ինձ չի խանգարում ասել այն, ինչ մտածում եմ»,– Ազարի խոսքը մեջբերում է Sudpresse–ն։