Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան մեկնաբանել է ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի տեղափոխությունը «Ռեալ Մադրիդ»։
«Ինչ վերաբերվում է Մբապեին, ապա ինձ ավելի շատ դուր է գալիս մեր մարզական փիլիսոփայությունը՝ կենտրոնանալ տեղացի ֆուտբոլիստների վրա։
Ես հարգում եմ այն, ինչ անում են մեր մրցակիցները, սակայն աջակցում եմ մեր փիլիսոփայությունը»,– Լապորտայի խոսքը մեջբերում է AS–ը։