Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը մեկնաբանել է Կիլիան Մբապեի տեղափոխությունն «Արքայական ակումբ»։
«Ես ուրախ եմ նրա համար, ուրախ եմ նաև «Ռեալի» համար։ Նա հրաշալի ֆուտբոլիստ է և հոյակապ անձնավորություն։ Նա միացել է մեծագույն ակումբի։
Մրցաշրջանը հատուկ էր «Ռեալի» համար, այն շատ լավ դասավորվեց Կառլո Անչելոտիի և նրա երկրպագուների համար։ Չեմպիոնների լիգան հաղթելը մեծ պատիվ է։ Յուրաքանչյուր լավ ֆուտբոլիստ Իսպանիայում խաղալու հնարավորություն ունի։ Մբապեի տեղափոխությունը յուրահատուկ պահ է ոչ միայն «Ռեալի», այլ նաև Լա լիգայի համար»,– Բեքհեմի խոսքը մեջբերում է El Chiringuito–ն։
Հիշեցնենք, որ ֆրանսիացի ռմբարկուն 5 տարվա պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ։