Լուրեր

Վան Նիստելրոյ․ «Նա պատրաստ է ավելիին»
25.05.2024
1418 0

Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող և ՊՍՎ–ի նախկին գլխավոր մարզիչ Ռուդ վան Նիստելրոյը խոսել է «Կաստիլյայի» գլխավոր մարզիչ Ռաուլ Գոնսալեսի մասին։

«Այո, ես ու Ռաուլը հաճախ ենք տեսնվում։ Նա 5 տարի է անցկացրել «Կաստիլյայում» և, ամենայն հարգանքով, սակայն նա ավելիին է պատրաստ, քան «Ռեալ Մադրիդ Կաստիլյան»։ Նա լուրջ, պատրաստված, խելացի ու փորձառու մարդ է։ Ես տեսնում եմ, որ նա շուտով կարող է մարզել Բունդեսլիգայի կամ Լա լիգայի ակումբ»,– Վան Նիստելրոյի խոսքը մեջբերում է Marca–ն։

Հիշեցնենք, որ «Ռեալի» նախկին հարձակվողը 2019 թվականից է գլխավորում «Արքայական ակումբի» երկրորդ թիմը, որը հանդես է գալիս իսպանական ֆուտբոլի ուժեղությամբ երրորդ դիվիզիոնում։

Միացի’ր Չեմպիոնների Լիգայի եզրափակիչի մեգադիտմանը` ՄԵԾ ԷԿՐԱՆՈՎ