Մադրիդի «Ռեալը» մտադիր է երկարաձգել պայմանագիրը թիմի կիսապաշտպան Լուկաս Վասկեսի և պաշտպան Դանի Կարվախալի հետ, հաղորդում է հանրահայտ լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
2023/24 մրցաշրջանում Վասկեսը 35 խաղում դարձել է 2 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ, իսկ 32–ամյա Կարվախալը 39 խաղում խփել է 5 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։
Վասկեսի պայմանագիրը գործում է մինչև 2024 թվականի հունիսի 30–ը, իսկ Կարվախալինը՝ մինչև 2025 թվականի հունիսի 30–ը։