Մադրիդի «Ռեալը» սկսել է աշխատել «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի տրանսֆերի ուղղությամբ, հաղորդում է Marca–ն։
21–ամյա գերմանացին 2025/26 մրցաշրջանում հանդիսանալու է իսպանական ակումբի գլխավոր տրանսֆերային նպատակը։
Ֆուտբոլիստի հետ պետք է կապ պահպանեն «Ռեալի» գործադիր տնօրեն Խոսե Անխել Սանչեսն ու գլխավոր սկաուտ Խունի Խալաֆատը։ Այս ձևով նրանք թիմ են հրավիրել նաև Ջուդ Բելինգեմին, Էդուարդո Կամավինգաին և Օրելյեն Չուամենիին։
Ընթացիկ մրցաշրջանում Վիրցը բոլոր մրցաշարերում մասնակցել է 46 հանդիպման, դարձել 18 գոլի և 19 արդյունավետ փոխանցման հեղինակ։