Օրելյեն Չուամենին կարծում է, որ կարող է խաղալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։
Հունիսի 1–ին «Արքայական ակումբը» «Ուեմբլիում» ուժերը կչափի «Բորուսիայի» հետ։
«Կարծում եմ՝ պատրաստ կլինեմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչին»,– ասել է ֆրանսիացի կիսապաշտպանը՝ Radio MARCA–ին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆրանսիացին կարող է բաց թողնել այս մրցաշրջանի ամենակարևոր հանդիպումը։