«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Յոշկո Գվարդիոլը մեկնաբանել է «Ռեալի» դեմ խաղը (3-3):
«Հաճելի է, երբ տեսնում ես, որ հավաքականի ավագդ քո դեմ է խաղում։ Ես գիտեմ, որ Մոդրիչը ծերանում է, սակայն նա առաջվա պես լավ է զգում իրեն»,– Գվարդիոլի խոսքը մեջբերում է Madrid Xtra–ն։
Հիշեցնենք, որ թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 17–ին՝ Մանչեսթերում։