Լուրեր

«Ռեալն» ու Ալֆոնսո Դևիսը պայմանավորվել են
26.07.2024
2894 0

Ալֆոնսո Դևիսը պատրաստվում է հաջորդ տարի ամռանն անվճար տեղափոխվել «Ռեալ», հաղորդում է АS–ը։

Այս տրանսֆերային պատուհանի ժամանակ «Ռեալը» պատրաստ էր վճարել 35 միլիոն եվրո, սակայն մյունխենցիները պահանջում էին 50 միլիոն եվրո։

«Արքայական ակումբը» 23–ամյա ֆուտբոլիստի հետ պայմանավորվել է, որ հաջորդ տարի անվճար ժամանելու է Մադրիդ և դրա դիմաց շռայլ վարձատրություն է ստանալու։

2023/24 մրցաշրջանում Ալֆոնսո Դևիսը Բունդեսլիգայի 29 խաղում դարձել է 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։