Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան Չիլիի դեմ խաղում խուսափել է լուրջ վնասվածքից։
21–ամյա ֆուտբոլիստը փոխարինվել էր ընկերական հանդիպման առաջին խաղակեսից հետո, երբ ոլորել էր ոտքը։
AS–ի հաղորդմամբ՝ այսօր Կամավինգան բուժզննում է անցել «Վալդեբեբասում» և նրա մոտ ախտորոշվել է ձախ կոճի թեթև ճեղքվածք։
Սպասվում է, որ նա ուրբաթ մարզման կվերադառնա «Ռեալի» ընդհանուր խմբի կազմում և կկարողանա մասնակցել «Ատլետիկի» դեմ հանդիպմանը։