Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսն աջակցել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորին, ով ակտիվորեն պայքարում է ֆուտբոլում ռասսայական խտրականության դեմ։
«Ռասիզմն ամբողջովին անընդունելի է։ Նա անգամ ամենափոքր տեղ չունի իսպանական հասարակությունում»,– Ալբարեսի խոսքը մեջբերում է Mundo Deportivo–ն։
Ավելի վաղ Վինիսիուս Ժունիորն արտասվել էր մամուլի ասուլիսի ժամանակ՝ ռասիզմի վերաբերյալ հնչած հարցից հետո։