Մադրիդի «Ռեալի» ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինը կարող է լքել ակումբը, հաղորդում է Marca-ն։
Անձամբ ֆուտբոլիստն ու իր գործակալը դիտարկում են արդեն ձմռանը «Ռեալը» լքելու տարբերակը»։ Լունինով «Լիլը» և երկու իսպանական ակումբ են հետաքրքրված՝ «Էսպանյոլն» ու «Գրանադան»։
Լունինը «Ռեալ» է տեղափոխվել Լուգանսկի «Զարյայից»՝ 2018 թվականին՝ 8.5 մլն եվրոյի դիմաց։
Նրա պայմանագիրն «արքայական» ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականը։ 23-ամյա ուկրաինացին 2021 թվականի հունվարից «սերուցքայինների» կազմում խաղի չի մասնակցել։