Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլը չի մասնակցի Լա լիգայի 4-րդ տուրում այսօր կայանալիք «Սելտայի» դեմ խաղին՝ մկանային վնասվածքի պատճառով։
Marca-ի հաղորդմամբ՝ մադրիդյան ակումբում հանդես գալու ողջ տարիների ընթացքում Բեյլը վնասվածքի պատճառով 101 խաղ է բաց թողել և սա 102-րդն է։
Ուելսցին «Ռեալում» հանդես է գալիս 2013/14 մրցաշրջանից սկսած, սակայն նախորդ մրցաշրջանը վարձավճարով հանդես եկավ «Տոտենհեմում»։