Adidas ընկերությունը, համագործակցելով դիզայներ Յոջի Յամամոտոյի հետ, թողարկել է «Ռեալի» 4–րդ մարզաշապիկը 2023/24 մրցաշրջանի համար։
Դարպասապահների համար մշակվել է երկու հավաքածու՝ սև և նարնջագույն։ Մյուս ֆուտբոլիստների համար նախատեսված է մանուշակագույնը։
Սպասվում է, որ վաղը կմեկնարկի մարզաշապիկների վաճառքը, իսկ «Ռեալը» այս հավաքածուով առաջին անգամ հանդես կգա Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ խաղում (31.03.2024 23:00)։