Լուրեր

Կուման. «Ես «Ռեալի» քննադատների աջակիցը չեմ»
09.04.2021
2610 0
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը խոսել է Լա լիգայի 30-րդ տուրում կայանալիք «Ռեալի» դեմ խաղի մասին։

«Էլ կլասիկոն տարբերվում է այլ հանդիպումներից։ «Բարսելոնան» պայքարում է հաղթանակի համար, բայց պետք է ընդունել նաև, որ «Ռեալը» չափից դուրս շատ քննադատությունների է արժանանում։

Ակումբը ՉԼ-ում է և նաև պայքարում է Իսպանիայի առաջնության հաղթողի կոչման համար։ Ես «Ռեալի» քննադատների աջակիցը չեմ։ Հիանալի ֆուտբոլիստներ ունենք ու հետաքրքիր խաղ է սպասվում»,- ասել է Կումանը։