Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալն աջակցել է «Բարսելոնայի» կիսապաշտպան, Իսպանիայի հավաքականում իր թիմակից Պեդրիին, որը վնասվածք է ստացել։
«Ամուր գրկում եմ Պեդրիին։ Հուսով եմ, որ նա կկարողանա մասնակցել Եվրո–2024–ին։ Նա շատ երիտասարդ է և առջևում երկար կարիերա ունի։ Վստահ եմ, որ նա դուրս կգա այս իրավիճակից»,– Կարվախալի խոսքը մեջբերում է COPE–ը։
Հիշեցնենք, որ մարտի սկզբին 21–ամյա ֆուտբոլիստի վնասվածքը երկրորդ անգամ կրկնվեց ընթացիկ մրցաշրջանում։