Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Լա լիգայի 200–րդ հաղթանակը տոնեց «Արքայական ակումբի» ղեկին և ռեկորդ սահմանեց։
Այս ցուցանիշին հասնելու համար նրանից պահանջվեց 277 հանդիպում։ Նա երկրորդ մարզիչն է, ով այս արդյունքին հասնում է «Ռեալում» և 6–րդը՝ իսպանական բարձրագույն դիվիզիոնի ակումբների պատմության մեջ։ Իտալացին այս ցուցանիշին հասել է բոլորից արագ։
Լա լիգայի ակումբում 200 հաղթանակ տոնել են նաև Միգել Մունյոսը («Ռեալ», 289 հանդիպում), Դիեգո Սիմեոնե («Ատլետիկո», 321), Յոհան Կրոյֆ («Բարսելոնա», 330), Լուիս Արագոնես («Ատլետիկո», 393), Արսենիո Իգլեսիաս («Դեպորտիվո», 425):