Մադրիդի «Ռեալի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուայի ապագան Բելգիայի հավաքականում անորոշ է, քանի որ թիմի գլխավոր մարզիչ Տեդեսկոն մինչև 2026 թվականը նոր պայմանագիր է կնքել։
«Արքայական ակումբի» առաջին համարը բավականին լարված հարաբերություններ ունի մասնագետի հետ։
Ավելի վաղ 31–ամյա դարպասապահը հրաժարվել էր Եվրո–2024–ին մասնակցելու մտքից, որպեսզի ամբողջովին վերականգնվի ծնկի խաչաձև կապանների վնասվածքից։