Լա լիգան մտադիր է բողոք ներկայացնել «Ատլետիկոյի» երկրպագուների դեմ, որոնք Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Ինտերի» դեմ խաղից առաջ վիրավորել էին «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորին՝ նրան անվանելով «շիմպանզե», հաղորդում է Marca–ն։
Լա լիգան ցանկանում է պատժել այդ երկրպագուներին, չնայած այն հանգամանքին, որ Վինիսիուս Ժունիորի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչել են իր հովանո ներքո չանցկացվող մրցաշարում։
Հիշեցնենք, որ դրանից մեկ օր առաջ՝ մարտի 12–ին, ՉԼ–ի 1/8 եզրափակիչում կայացած «Բարսելոնա» – «Նապոլի» խաղից առաջ կատալոնական ակումբները գոչել են «Վինիսիուս մեռիր»։
Ավելի վաղ Լա լիգան հետաքննություն էր սկսել այն բանից հետո, երբ Իսպանիայի առաջնության 27–րդ տուրում կայացած «Վալենսիայի» դեմ խաղում (2-2) «չղջիկների» երիտասարդ երկրպագուն Վինիսիուսին «կապիկ» էր անվանել»։