Մոդրիչի փայլուն ելույթը «Սելտայի» դեմ խաղում կրկին քննարկումների առիթ հանդիսացավ նրա ապագայի հարցում։
Խորվաթ կիսապաշտպանը խաղադաշտում լավագույնն էր միանգամից մի քանի ցուցանիշով՝ սուր փոխանցումների քանակ (8), ճշգրիտ փոխանցումներ (14), երկար փոխանցումներ (14), խլումներ (6)։
38–ամյա կիսապաշտպանի ապագայի հարցով դեռ որոշում չկա, սակայն Մոդրիչը ցանկանում է ոչ թե նոր պայմանագիր ստանալ ակումբում իր կարգավիճակը, այլ բարձր խաղամակարդակի համար։
Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է 32 հանդիպման, դարձել 2 գոլի և 6 ասիստի հեղինակ։