Մադրիդի «Ռեալի» թուրք կիսապաշտպան Արդա Գյուլերը վրդովված է «Ռեալում» իր կարգավիճակից և չի հասկանում Անչելոտիի՝ նման վերաբերմունքի պատճառը։
«Սևիլիայի» դեմ խաղում նրա՝ փոխարինման մտնելու չեղարկումը առաջին դեպքը չէր։ «Ալմերիայի» դեմ խաղում նույնպես նա նախավարժանքի էր դուրս եկել երկրորդ կեսում, սակայն այդպես էլ խաղադաշտ չմտավ։
Հատկանշական է, որ ընթացիկ մրցաշրջանում Գյուլերը «սերուցքայինների» կազմում ավելի քիչ րոպեներ է ստացել (92), քան Նիկո Պասը (127):
Ստեղված իրավիճակի պատճառով՝ մադրիդցիների մարզչական շտաբի վրա ճնշում են սկսել գործադրել ֆուտբոլիստի ներկայացուցիչները, ինչպես նաև թուրք երկրպագուները, որոնք ակտիվորեն պաշտպանում են իրենց հայրենակցին սոցիալական ցանցերում։
«Ռեալին» ի սկզբանե դուր չէր եկել, որ Գյուլերի հետ բանակցելիս, նա պահանջել էր իրեն չուղարկել վարձակալության 23/24 մրցաշրջանում, քանի որ ակումբում հասկանում էին, որ 18–ամյա ֆուտբոլիստն անկարող է միանգամից ամրապնդվել մեկնարկային կազմում։