«Ռեալի» 11 ֆուտբոլիստները կարող են մասնակցել Կատարում կայանալիք Աշխարհի առաջնությանը։
Բրազիլիան ներկայացնում են Կազեմիրոն, Միլիտաոն, Վինիսիուսն ու Ռոդրիգոն. «սելեսաոն» առաջատար է կազմում «Արքայական ակումբի» ֆուտբոլիստների թվով։
Դանի Կարվախալը, ըստ ամենայնի, կստանա իր շանսը հավաքականում։ Կուրտուան անփոխարինելի է Բելգիայում, իսկ Բենզեման՝ Ֆրանսիայում։ Մենդիի ու Կամավինգայի դերը Ֆրանսիայի հավաքականում դեռ անորոշ է մնում։
Յովիչը միացել է Սերբիային, Վալվերդեն՝ Ուրուգվային, իսկ Մոդրիչը կներկայացնի Խորվաթիան։
Այս թիվը կարող է աճել՝ կախված այս ամառ «Ռեալի» նոր տրանսֆերներից։