«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը խոսել է Լա լիգայի 31-րդ տուրում կայացած «Խետաֆեի» դեմ խաղի մասին (5-2):
32 տուրերից հետո «Ատլետիկոն» առաջատարն է՝ վաստակած 73 միավորով։ «Ռեալը» երկրորդն է 70 միավորով։ «Սևիլիան» 67 միավորով 4-րդն է։ «Կապտանռնագույններն» ընթանում են երրորդ հորիզոնականով և ակտիվում ունեն 68 միավոր։
«Ես չեմ կարծում, որ մենք ուժեղ ենք մնացած երեք թիմերից։ Նրանք հիանալի մարզավիճակում են, հաղթում են իրենց խաղերը։
Բոլոր չորս թիմերին էլ դժվար խաղեր են սպասվում, ու ես չեմ կարծում, որ պայքարի արդյունքը հայտնի կլինի մինչև վերջին տուրը»,- նշել է Կումանը։