«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան էրիկ Գարսիան կարիերան կարող է շարունակել Իսպանիայում:
Ինչպես հաղորդում է լրագրող Ռամոն Սալմորին, Գարսիան դարձել է կատալոնական ակումբի գլխավոր տրանսֆերային նպատակը: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է անձամբ Ռոնալդ Կումանը:
Նշվում է, որ «կապտանռնագույնները» փորձելու են նախ համաձայնության գալ ֆուտբոլիստի հետ, որից հետո պաշտոնական առաջարկով դիմել «քաղաքայիններին»:
Եթե հունվարին ոչինչ չստացվի, «Բարսելոնան» կրկին փորձ կանի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում 19-ամյա խաղացողն անցկացրել է 3 խաղ:
Fanat, Realmadrid.am