«Ռեալ Մադրիդում» գտնվելու 7 ամիսների ընթացքում կարելի է ենթադրել, որ Արդա Գյուլերը ֆիզիկական պատրաստվածության խնդիրներ ունի, հայտնում է Relevo–ն։
Այդ իսկ պատճառով էլ 18–ամյա ֆուտբոլիստի համար իրադարձությունների զարգացման երկու տարբերակ կա՝ «Ռոդրիգոյի ուղին» (քրտնաջան աշխատանք մարզասրահում և համբերություն), կամ «Բրահիմի ուղին» (վարձավճարով տեղափոխվել այլ ակումբ՝ հետագայում «Ռեալ» վերադառնալու հեռանկարով):
Գյուլերը կարող է մնալ «Ռեալում», սակայն Էնդրիկի և Մբապեի ժամանելուց հետո նրա խաղաժամանակն անգամներով նվազելու է։
Թուրք ֆուտբոլիստի ապագայի հարցում որոշիչ դեր ունի «սերուցքայինների» գլխավոր սկաուտ Խալաֆաթը, քանի որ նա շատ է օգնում երիտասարդ ֆուտբոլիստին՝ Իսպանիայում հարմարվելու գործում։