«Ռեալի» երկրորդ թիմի՝ «Կաստիլյայի» կիսապաշտպան Սերխիո Արիբասը տեղափոխվեց «Ալմերիա» և մինչև 2029 թվականը պայմանագիր կնքեց:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ անդալուզական ակումբը կգնի «Ռեալի» կիսապաշտպանի 50 տոկոս տրանսֆերային իրավունքը 8 միլիոն եվրոյով, իսկ նրա աշխատավարձը նոր ակումբում կկազմի 2 միլիոն եվրո:
«Սերուցքայինների» համակարգում կանտերանոն անցկացրել է 10 տարի:
Նախորդ մրցաշրջանում «Կաստիլյայի» կազմում Արիբասն անցկացրել է 36 խաղ, խփել 20 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում: Գլխավոր թիմում Արիբասը մասնակցել է 4 հանդիպման և խփել 1 գոլ: