Marca․ «Ռեալում» զարմացած են Լա լիգայի գործողություններից՝ կապված «Բելինգեմ–Գրինվուդ» գործի հետ։
Հանդիպման մրցավարը «սերուցքայինների» ֆուտբոլիստի կողմից որևէ վիրավորական արտահայտություն չի արձանագրել և այդ պատճառով էլ մադրիդցիները համարում են, որ նման դրվագը հետաքննելը տարօրինակ է։
Անձամբ Գրինվուդը չի ցանկացել աղմուկ բարձրացնել այդ թեմայով, համարելով, որ խաղադաշտում եղածը պետք է այդտեղ էլ մնա։
Այնուամենայնիվ, Բելինգեմի հավանական որակազրկման հարցի վերաբերյալ որոշում կկայացվի առաջիկա երկու շաբաթների ընթացքում։
Հիշեցնենք, որ «Խետաֆե» – «Ռեալ Մադրիդ» (0-2) հանդիպման ժամանակ տեսախցիկները ֆիքսել էին, թե ինչպես է Բելինգեմը Գրինվուդին ենթադրաբար անվանում «բռնարար»։