«Էվերտոնի» հարձակվող Դոմինիկ Լակվերտ-Լյուինն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է փոխել ակումբային գրանցումը։ Նրանով «Ռեալն» ու անձամբ Կառլո Անչելոտին է հետաքրքրված, հաղորդում է The Sun-ը։
«Սերուցքայինների» ղեկավարությունը պատրաստվում է 40 մլն եվրո առաջարկել «Էվերտոնին», սակայն ԶԼՄ-ները հայտնում են, որ ֆուտբոլիստին 60 մլն եվրո է գնահատում անգլիական ակումբը։
Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է ԱՊԼ-ի 33 հանդիպման, դարձել 16 գոլի հեղինակ։