«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիի ապագան շարունակում է անորոշ մնալ:
Հիշեցնենք, որ 2020 թվականի ամռանը արգենտինացին մոտ էր հեռանալուն, սակայն կատալոնական ակումբը կարողացավ պահել նրան:
Ինչպես հաղորդում է Cuatro-ն, չնայած ակումբի նախկին նախագահ Խոպեպ Բարտոմեուի հրաժարականին՝ 33-ամյա ֆուտբոլիստը չի բացառում, որ կարող է հեռանալ գալիք մրցաշրջանից առաջ:
Նշվում է, որ Մեսսին ցանկանում է միանալ այնպիսի պրոյեկտի, որը ունակ կլինի պայքարել մրցաշրջանի բոլոր տիտղոսների համար: «Բարսայի» ավագի տրանսֆերը գնելու հիմնական թեկնածուն շարունակում է մնալ «Մանչեսթեր Սիթին»:
Fanat, Realmadrid.am