Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող, 1991 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիր Ժան Պիեր Պապենը խոսել է «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի մասին։
«Բենզեման իր սերնդի լավագույն հարձակվողն է Ֆրանսիայում, նա շատ բազմակողմանի զարգացած է։ Ինձ դուր է գալիս նրա՝ գրոհները եզրափակելու ձիրքն ու, թե նա ինչպես է մասնակցում թիմային գործողություններին, դրանց ստեղծմանը։
«Ռեալում» նրա «երկարակեցությունն» անհավանական է։ Ակումբում, որտեղ հեշտ չէ ադապտացվելը, նա եկավ ու մրցակցության մեջ մտավ լավ ֆուտբոլիստների հետ միասին»,- ասել է նա։