«Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանի ապագան շարունակում է մնալ անորոշ։
AS պարբերականի հաղորդմամբ, մադրիդյան ակումբում վստահ են, որ ֆրանսիացին մտածում է հեռանալու մասին, սակայն մինչև հիմա հուսով են, որ պայմանագրի երկարաձգման հարցում դրական արձագանք կստանան՝ իրենց համար ոչ շատ ծանր պայմաններով։
«Ռեալը» մտադիր չէ բաժանվել Վարանից ու հույս ունի, որ ֆուտբոլիստը հաջորդ ամռանն անվճար չի հեռանա։ Ընթացիկ մրցաշրջանում Վարանը մասնակցել է Լա լիգայի 31 հանդիպման ու 2 գոլի հեղինակ դարձել։