Մադրիդի «Ռեալն» արդեն կողմնորոշվել է, թե ում տրանսֆերային իրավունքը կգնի, եթե ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերը ձախողվի։
Defensa Central-ի հաղորդմամբ՝ մադրիդյան ակումբը թիմ կհրավիրի «Միլանի» եզրային հարձակվող Ռաֆայել Լեաուին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մբապեն ապագայի վերաբերյալ որոշում կկայացնի մարտին։
24-ամյա Լեաուն այս մրցաշրջանում իտալական ակումբի կազմում մասնակցել է 26 խաղի, դարձել վեցական գոլի և գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 90 միլիոն եվրո։