«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարող է վերադառնալ Մադրիդի «Ռեալ», եթե Կառլո Անչելոտին որոշի ավարտել կարիերան, հայտնում է Marca-ն:
Մոուրինյոն հռոմեական ակումբի հետ նոր պայմանագրի հարցում բանակցություններ չի վարում, իսկ ներկայիս պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2024 թվականը:
«Ռեալը» գլխավորող Կառլո Անչելոտին կարող է մրցաշրջանի ավարտից հետո ավարտել կարիերան: Եթե դա տեղի ունենա, ապա Պերեսը կապ կհաստատի Մոուրինյոյի հետ:
Հիշեցնենք, որ Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ մադրիդյան ակումբը հաղթել է Իսպանիայի առաջնությունը, գավաթն ու սուպերգավաթը: