Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դավիդ Ալաբան, որը Լա լիգայի 17-րդ տուրում ձախ ծնկի խաչաձև կապանների վնասվածք էր ստացել (4-1), կմեկնի Ավստրիա, որպեսզի շարունակի վերականգնողական գործընթացը, հաղորդում է Mundo Deportivo-ն։
31-ամյա ֆուտբոլիստը նման որոշում կայացրել է՝ ստանալով ակումբի թույլտվությունը և մտադիր է շարունակել հաջող վերականգնողական գործընթացը։
Այնուամենայնիվ, «Ռեալի» մարզչական շտաբը հետևելու է ֆուտբոլիստի վերականգմանը։ Մադրիդ վերադարձից հետո Ալաբան անհատապես է մարզվելու՝ առանց հենակների։
Սպասվում է, որ այդ գործընթացը կավարտվի հունիս-հուլիսին և նա կսկսի պատրաստվել հաջորդ մրցաշրջանին։
2023/2024 մրցաշրջանում Ալաբան մասնակցել է 17 հանդիպման և դարձել երկու գոլային փոխանցման հեղինակ։