Մադրիդի «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը մարզական կարիերան կարող է շարունակել «Վուլվերհեմփթոնում»՝ հաղորդում է Express&Star-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ «գայլերը» 23-ամյա սերբին դիտարկում են որպես Ռաուլ Խիմենեսին փոխարինող: Վերջինը շարունակում է ապաքինվել ծանր վնասվածքից:
Ընթացիկ մրցաշրջանում Յովիչը մասնակցել է «Ռեալի» 4 հանդիպման, սակայն արդյունավետ գործողությամբ աչքի չի ընկել:
Fenomeno, Realmadrid.am