Ձմեռային տրանսֆերային պատուհանը բաց է և «Ռեալ Մադրիդը» կենտրոնական պաշտպանի փնտրտուքի մեջ է, ամենայն հավանականությամբ, թիմը մրցաշրջանի այս հատվածում նորեկներ չի ունենա: Այդ գործառույթը կկատարի Չուամենին:
Ակումբի ղեկավարությունն անգամ հիմա չի ցանկանում ձմռանը գնումներ կատարել: «Ռեալում» երբեք չեն ցանկացել ձմռանը որևէ մեկին հրավիրել և դա չի փոխվել անգամ Ալաբայի ծանր վնասվածքից հետո:
Ինչպես նախորդ անգամ, ակումբնում չեն հավատում, որ մրցաշրջանի այս հատվածում հնարավոր է արժանի կենտրոնական պաշտպան գտնել:
ԶԼՄ-ներում ավելի վաղ հայտնված ոչ մի թեկնածություն «սերուցքայինների» համար գրավիչ չէ: «Արքայական ակումբը» միայն 2025 թվականի ամռանն է ծրագրում ձեռք բերել կենտրոնական պաշտպանի: