Բրազիլական ԶԼՄ-ները հիասթափությամբ են մեկնաբանել Անչելոտիի՝ «Ռեալի» հետ նոր պայմանագիր կնքելու լուրը:
Տեղական պարբերականները այդ լուրին տարբեր վերնագրեր են տվել. օրինակ «Ծանր հարված» կամ «Երազանքի ավարտ և հիասթափեցնող արդյունք»:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիան հաղորդել էր, որ Անչելոտին համաձայնվել է գալիք տարվա ամռանը գլխավորել «պենտակամպեոններին»: Այնուամենայնիվ, իտալացին դա հերքել էր՝ «Ռեալ Մադրիդը» առաջնահերթություն անվանելով: