Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչի երկրորդ խաղում «Ռեալ Սոսյեդադը» նվազագույն հաշվով հաղթեց «Միրանդեսին» ու դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ։ Առաջին հանդիպումն ավարտվել էր 2-1 հաշվով։
Հանդիպման միակ գոլի հեղինակ դարձավ 22-ամյա հարձակվող Միկել Օյարսաբալը՝ 41-րդ րոպեին դիպուկ իրացնելով 11-մետրանոցը։
Եզրափակիչում «Ռեալ Սոսյեդադը» կհանդիպի «Ատլետիկ» - «Գրանադա» զույգի հաղթողին։ Այդ զույգի առաջին հանդիպումն ավարտվել է «Ատլետիկի»՝ 1-0 հաշվով հաղթանակով։ Պատասխան հանդիպումը կկայանա մարտի 6-ին։