Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, ամենայն հավանականությամբ, ուկրաինացի Անդրեյ Լունինին կդարձնի ակումբի հիմնական դարպասապահը մրցաշրջանի մնացած հատվածի համար, հաղորդում է Don Diario-ն:
«Ռեալի» ղեկավարությունն ու Անչելոտին տպավորվել էին Լունինի՝ արձակուրդից շուտ վերադառնալու որոշումից: Հենց այդպիսի նվիրվածությունն է ֆուտբոլիստին դարձնում «Ռեալի» մակարդակի:
Կառլո Անչելոտին այս փաստը ընդունել է որպես վերջնական գործոն՝ նրա օգտին որոշում կայացնելու համար: Եթե ամեն ինչ ընթանա ըստ ծրագրվածի, ապա մրցաշրջանի մնացած հատվածում դարպասը կպաշտպանի ոչ թե Կեպան, այլ Լունինը:
Ընթացիկ մրցաշրջանում Լունինը բոլոր մրցաշարերում մասնակցել է 9 հանդիպման, բաց թողել 6 գոլ և 4 անգամ անառիկ պահել դարպասը: